
Սիրիայում ջիհադիստները ապստամների են պատանդ վերցրել ԱՄՆ-ի հետ առնչություն ունենալու համար

Սիրայում «Ալ-Քաիդայի» հետ կապեր ունեցող «Ալ-Նուսրա ճակատ» աբստամբական կազմակերպությունը հայտարարել է, որ իր զինյալները պատանդ են վերցրել մի քանի ապստամբների, ովքեր ավելի վաղ ամերիկացի հրահանգիչների կողմից մարզվել էին:
«Ալ-Նուսրայի ճակատի» իսլամիստները նրանց անվանել են «ամերիկացի գործակալներ»:
«Ալ-Նուսրայի ճակատը» նախազգուշացրել է, որ մյուս ապստամբենրը պետք է հրաժարվեն Արևմուտքի՝ Սիրիայում հակաջիհադիստական ճակատ ստեղծելու փորձերից:
Այս շաբաթ, ապստամբական «Դիվիզիա-30» ապստամբական խմբավորումը մեղադրել էր «Ալ-Նուսրայի ճակատին» խմբավորման առաջնորդին ու նրա հետ գտնվող մարդկանց պատանդ վերցնելու մեջ: