Բաժիններ՝

PKK-ի զինյալները փորձել են պայթեցնել Էրզրումից Կարս ընթացող գնացքը

«Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները փորձել են հեռակառավարմամբ գործող ռումբ տեղադրել Էրզրումից Կարս ընթացող ապրանքային գնացքի ռելսերի տակ, սակայն գնացքին հաջողվել է տվյալ հատվածն առանց վնասվելու հատել:

Պայթյունից հետո քուրդ զինյալները կրակ են բացել երկաթուղայինների ուղղությամբ, ովքեր փորձել են վերականգնել վնասված երկաթգիծը, հայտնում է Anadolu գործակալությունը:

Հրաձգության հետևանքով մեկ աշխատակից սպանվել է, անվտանգության ծառայության մեկ այլ աշխատակից վնասվածք է ստացել ու տեղափոխվել է տեղի հիվանդանոցներից մեկը:

Հիշեցնենք, որ երեկ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության անդամները Բինգյոլի նահանգում վնասել էին նաև Անկարա-Թեհրան երկաթգիծը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031