Բաժիններ՝

«Ինտերպոլը» հրաժարվել է միջազգային հետախուզում հայտարարել Սաակաշվիլիի նկատմամբ

«Ինտերպոլը» հրաժարվել է Վրաստանի իշխանությունների պահանջով միջազգային հետախուզում հայտարարել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի նկատմամբ:

Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի դատախազությունը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Դատախազությունը հայտարարել է, որ մտադիր է դարձյալ դիմել «Ինտերպոլին» նման հարցմամբ:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահը միանգամից մի քանի քրեական գործի ֆիգուրանտ է: Մասնավորապես, նրան մեղադրում են բյուջետային միջոցները վատնելու ու լիազորությունները չարաշահելու մեջ:

Սաակաշվիլին իրեն առաջադրված մեղադրանքները անհիմն է համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31