Բաժիններ՝

Անգելա Մերկելը չորրորդ անգամ կառաջադրվի կանցլերի պաշտոնում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը որոշում է կայացրել չորրորդ անգամ առաջադրվել այդ պաշտոնում 2017 թվականին, գրում է գերմանական Der Spiegel շաբաթաթերթը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:

Պարբերականի տեղեկություններով՝ Մերկելը արդեն քննարկել է նախընտրական արշավի նախապատրաստական հարցերը Քրիստոնեա-դեմոկրատական միության գլխավոր քարտուղար Պետեր Տաուբերի ու այդ կուսակցության տնօրեն Կլաուս Շյուլերի հետ:

Ենթադրվում է, որ պաշտոնապես Մերկելն իր որոշման մասին կհայտարարի 2016 թվականի սկզբին:

Մերկելն այդ պաշտոնը առաջին անգամ զբաղեցրել է 2005 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31