Բաժիններ՝

Էր-Ռիյադը հաստատել է Բրիտանիայում ինքնաթիռի աղետի հետևանքով Բեն Լադենի ընտանիքի անդամների զոհվելու փաստը

Սաուդյան Արաբիան հաստատել է, որ Մեծ Բրիտանիայի «Բլեքբուշ» օդանավակայանի մոտ աղետի ենթարկված թեթևշարժիչանի ինքնաթիռում գտնվել են նախկին «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի ընտանիքի անդամները:

Այս մասին Twitter-ում հայտնել է Մեծ Բրիտանիայում Սաուդյան Արաբիայի դեսպանությունը:

«Բեն Լադենի ընտանիրքին ցավակցություններ ենք հայտնում՝ կապված այն ծանր կորստի հետ, որ նրանք կրել են ավիաաղետի հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ուսամա բեն Լադենի ընտանիքի անդամները, ենթադրաբար, զոհվել են Անգլիայի Հեմփշիր ու Սուրեյ կոմսությունների մոտ գտնվող «Բլեքբուշ» (Blackbushe) օդանավակայանում մասնավոր ինքնաթիռի պայթյունի հետևանքով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31