Բաժիններ՝

Թուրքիայում քրեական գործ է հարուցվել քրդամետ կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի դեմ

Թուրքիայում քրեական գործ է հարուցվել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի դեմ, հայտնում է TASS-ը:

Հաղորդվում է, որ Դեմիրթաշին մեղադրում են 2014թ. դեկտեմբերին «զինված բախումներ հրահրելու մեջ»: Նրան կարող է սպառնալ մինչև 24 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ վերջին օրերին թուրքական բանակը անցկացրել է հատուկ օպերացիաներ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ: Իրաքի հյուսիսում թուրքական ավիացիան տասնյակ հարվածներ էր հասցրել PKK-ի ռազմավարական օբյեկտներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031