Եվրամիությունը ու ԱՄՆ-ը ծրագրում են երկարաձգել հակառուսական պատժամիջոցները 2016 թվականին, քանի որ մինչև տարեվերջ Ուկրաինայի կոնֆլիկտի հարցով խաղաղ համաձայնագրի կյանքի կոչման ապագայի հեռանկարները թուլանում են:
«ՀՀ Ազգային ժողովի դահլճում այս պահին գտնվում է 12 Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ և իրենք սա անվանում են բովանդակային քննարկում: Կեցցե´ք, բռավո´, դուք հաջողել եք բովանդակային քննարկման մեջ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը շուտով զբաղեցնելու է խմբակցության ղեկավարի պաշտոնը:
Մերձմոսկվայի Սոլնեչնոգորսկ քաղաքում իրավապահները մի տղամարդու են ձերբակալել, որը կասկածվում է երկրորդ դասարանի մի աշակերտուհու բռնաբարելու մեջ:
«Այս ամբողջ աղմուկ-աղաղակի մեջ կորում է հիմնականը՝ միգուցե ամենակարևորը՝ մարդու հավատը նույն Սահմանադրության 2-րդ կետի հանդեպ, որտեղ ասվում է՝ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Խե~ղճ ժողովուրդ»,- ասաց Թ.Պողոսյանը:
Թուրքիայի առափնյա ոստիկանությունը հայտնաբերել է 4 տարեկան սիրիացի աղջկա մարմին, ով կարող էր լինել սեպտեմբերի 15-ին փախստականների տեղափոխող նավի ուղևորներից մեկը:
Սա այն դեպքն է, երբ ժամանակն է գիտակցել մի բան, երբ իշխանությունը ուզում է լինել լավ իշխանություն, նա անպայման ուզում է ունենալ լավ ընդդիմություն, ուժեղ իշխանությունը ինքն է պայմաններ ստեղծում ուժեղ ընդդիմության առկայության համար. սա է այսօրվա քննարկվող փաստաթղթի հիմնական հենքը: Եվ այն բոլոր դրույթները, հոդվածները, որոնք այսօր ամրագրված են ուժեղացնել ընդդիմությունը, մենք չենք կարող անտեսել, և դա ակնհայտ է:
8 հազար մարդ է զոհվել Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտն սկսվելուց ի վեր, հայտնել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Քրիստոֆ Հայնսը նախօրեին կայացած ճեպազրույցում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Իրանի Թեհրան նահանգում գտնվող «Ռաջաի» բանտում նախօրեին 5 մարդու նկատմամբ դատավճիռ է իրականացվել:
Խիստ բովանդակային քննարկում է գնում: Ի պատիվ մեր ընդդիմադիր գործընկերների, պետք է ընդգծեմ նաև իրենց /ճնշող մեծամասնությամբ/ խիստ շահագրգիռ մասնակցությունը, բովանդակային քննարկումները, հարցերը և առաջարկները, որոնց մի մասը նույնիսկ հիմա զեկուցողի համար ընդունելի կամ քննարկելի է:
«Անուններ որոշել էի չհնչեցնել, բայց Նիկոլ Փաշինյանին հարկադրված պիտի ասեմ՝ սիրո՞ւմ ես պոկեր, գնա, խաղա: Բայց քաղաքականություն մի խաղա: Չի ստացվում, բոլոր թելերը երևում են: Սիրո՞ւմ ես պատմություն, Նապոլեոնին ու Չերչիլին ես սիրում: Սիրի: Բայց գոնե սիրածդ պատմությունները մինչև վերջ կարդա: Բորոդինոյի ճակատամարտը, որ պրոյեկտում ես հայոց քաղաքական դաշտ, մեկ օր է տևել ու ավարտվել է ոչ ռուսների, ոչ ֆրանսիացիների հաղթանակով»:
ԱՄՆ-ը պատրաստ է Սիրիայի հարցով ձեռնամուխ լինել Մոսկվայի հետ սահմանափակ բանակցությունների: Ինչպես հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան բաց է Սիրիայում օպերացիաների ու ԴԱԻՇ-ի դեմ պայքարի մասին «տակտիկական-գործնական քննարկումների» համար:
«Ռուբեն Հակոբյանին դավաճան չենք համարում և արտաքսված չէ Ռուբեն Հակոբյանը, այլ հեռացված է: Օրինակ՝ Ռոնալդ Շառոյանը տասնյակ տարի հեռացված լինելուց հետո դիմեց ու ընդգրկվեց»:
«Ադրբեջանում ինձ համար ստեղծված են լավագույն պայմանները: Ես մնում եմ լավագույն հյուրանոցում ու երեկ միայնակ շրջել եմ քաղաքում»,- ասել է նա:
«Հայաստանում իմ հետապնդման պատճառը կապված է իմ հասարակական գործունեության ու որպես իրավապաշտպան՝ աշխատանքի հետ»:
Գիտեմ, որ ամեն մեկն ունի իր արդարացումը, իրադարձությունների իր մեկնաբանությունը եւ այլն: Բայց իմ ընկալմամբ՝ որքան էլ համակրելի լինեն հեղափոխականները, որքան էլ նրանք «արդար» լինեն իրենց պայքարում, ցանկացած նման ակցիա իրականում մեզ առաջ չի տանում»:
Արևելյան Վրաստանից՝ Պանկիսկի կիրճի, 5 մարդ, այդ թվում՝ 2 ուսանող, մեկնել են կռվելու Սիրիայում ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման կազմում, հայտնում է «Կախեթի» տեղեկատվական կենտրոնը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր հրաժարվեց մեկնաբանել խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի՝ կուսակցության շարքերը լքելու փաստը:
Այսօր առավոտյան նոյեմբերյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE բորսայի եվրոպական մասնաճյուղում նվազել է մինչև 1 բարելի դիմաց 48,87 դոլար:
«Սահմանադրական փոփոխությունները կենսական անհրաժեշտություն չեն իշխանությունների համար, սակայն դրանք կենսական անհրաժեշտություն են երկրի, հասարակության և քաղաքական ապագայի տեսանկյունից, և խոսքը վաղվա կամ մյուս օրվա մասին չէ, ինչպես հաճախ ամբոխահաճության գերի ընկնելով պնդում են քաղաքական գործիչներ կամ մամուլի ակումբների մշտական հաճախորդներ: Երբեք ոչ մեկը չպետք է երկրի, պետության Սահմանադրությունը շփոթի սեփական Սահմանադրության հետ»:
Ազգային Ժողովն արտահերթ նիստում շարունակում է Սամանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագծի քննարկումը:
Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան ազատվել է նախնական կալանքից երկրի Սահմանադրական դատարանի որոշման համաձայն, որը հակասահմանադրական է ճանաչել նրա ավելի քան 9 ամիս տևող կալանքը:
Ավելի վաղ Խորվաթիայի իշխանությունները հայտարարել էին, թե այլևս չեն կարող ընդունել ներգաղթյալների, ովքեր երկրի միջոցով հույս ունեն հասնել Արևմտյան Եվրոպայի երկրներ:
Ավելի վաղ Սարգսյանը եղել է НТВ հեռուստաալիքի «Ֆուտբոլային գիշեր» մարզական-տեղեկատվական ծրագրի հաղորդավարը ու մասնակցել է մի շարք հեռուստատեսային նախագծերի:
Մամուլից ենք տեղեկացել պարոն Հակոբյանի որոշման և դրա ձևակերման մասին։ Ցավում ենք, բայց նաև հարգանքով ենք վերաբերվում։ Առայժմ այլ բան չունենք ասելու․․․
«Երկու երկրների միջև բարձր մակարդակով ընթանում է քաղաքական երկխոսություն: Բացի այդ՝ կապերը զարգանում են քաղաքական, տնտեսական, մարդասիրական ու այլ որոտներում»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով Вестника Кавказа-ի թղթակցի հարցին:
Քյոլնի մանկական կլինիկայում գերմանացի վիրաբույժները հաջողությամբ վիրահատել են ու առանձնացրել Վրաստանից սիամական երկվորյակներին, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով վրացական ԶԼՄ-ներին:
«Այն կուսակցությունները, որոնք ուզում են շատ ձայներ ստանալ, այդպիսի մարդկանց կընդգրկեն իրենց համամասնական ցուցակներում, որպեսզի ձայներ ավելի շատ ստանան»,- ասում է ՍԴ անդամ Կիմ Բալայանը:
Դադարեցնում եմ անդամակցությունս «Ժառանգություն» կուսակցությանը, ինչպես նաև վայր դնում խմբակցության ղեկավարի լիազորությունները։
Գ. Իսագուլյանը, ում գլխավորած կուսակցությունը չի միացել «Ո՛չ»-ի ճակատին, անչափ կարևոր է համարում այն հանգամանքը, որ այդ ճակատի ձևավորման ժամանակ որևէ նախապայման պետք է չլիներ, սակայն, ըստ նրա՝ այդ նախապայմաններն ու սահմանափակումները դրվել են. «Այսինքն՝ անձնական հարաբերություններ, նախկինում ունեցած միմյանց նկատմամբ վերաբերմունք և այլն, չպետք է որևէ անդրադարձ ունենար «Ո՛չ»-ի ճակատի ձևավորման գործում, ու բոլորն այդ առումով պետք է լինեն հավասար կարգավիճակում: Սակայն պետք է նշեմ, որ սկզբնական փուլը ցույց է տալիս, որ նման ձևով չի ձևավորվում այդ ճակատը: Նրանց համար կան նախապատվելի և ոչ նախապատվելի քաղաքական ուժեր ու քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ»:
Անդրադառնալով տարբեր հայտնի անձանց վերաբերյալ հնչեցված մի շարք անհիմն ու անհեթեթ մեղադրանքներին՝ Բաղդաթը զգուշացնում է պետության «կեղտոտ քաղաքական խաղերին» աջակցող և իշխանություններին մեղսակից դարձող Թուրքիայի քաղաքացիներին: