Բաժիններ՝

Թբիլիսիի նախկին քաղաքապետն ազատ է արձակվել նախնական կալանքից

Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան ազատվել է նախնական կալանքից երկրի Սահմանադրական դատարանի որոշման համաձայն, որը հակասահմանադրական է ճանաչել նրա ավելի քան 9 ամիս տևող կալանքը:

Գիգի Ուգուլավան նախնական կալանքի տակ է գտնվել շուրջ 15 ամիս: Դատախազությունը 9 ամիս է հաշվել յուրաքանչուր առանձին մեղադրանքի համար: Տվյալ միջոցառումը Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Թբիլիսիի նախին քաղաքապետի ազատ արձակումն արդեն մեկնաբանել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին:

«Ողջունում եմ անմեղ Գիգի Ուգուլավայի ազատ արձակումը, 14-ամսյա աբսուրդի ավարտն ու ռուս օլիգարխի ռեժիմի վերջի սկիզբը»,- գրել է Սաակաշվիլին Facebook-ում:

Հիշեցնենք, որ Ուգուլավան իրավապահների կողմից ձերբակալվել էր 2014թ. հուլիսի 2-ին՝ ժամը 06.00-ին, Թբիլիսիի օդանավակայանում, որտեղից նա պատրաստվում էր մեկնել Կիև: Նրան պաշտոնապես ներկայացվել էր մեղադրանք` կապված Մառնեուլիի միջադեպի հետ: Վերջինս մեղադրվում էր նաև խոշոր չափ գումարներ ապօրինաբար յուրացնելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս