Արտաշես Սարգսյանը նշանակվել է «Մատչ TV» հեռուստաալիքի ստեղծագործական պրոդյուսեր

Հաղորդավար Արտաշես Սարգսյանը կզբաղեցնի ռուսաստանյան «Մատչ TV» հեռուստաալիքի ստեղծագործական պրոդյուսերի պաշտոնը: Նրա նշանակման մասին հայտնել է 360 Подмосковье հեռուստաալիքը:

841887Ավելի վաղ Սարգսյանը եղել է НТВ հեռուստաալիքի «Ֆուտբոլային գիշեր» մարզական-տեղեկատվական ծրագրի հաղորդավարը ու մասնակցել է մի շարք հեռուստատեսային նախագծերի:

Հիշեցնենք, որ «Մատչ TV» ալիքի գլխավոր խմբագրի պաշտոնը թափուր է մնում այն բանից հետո, ինչ այդ պաշտոնից հեռացել է Վասիլի Կոնովը:
«Մատչ TV»-ն ստեղծվել է «НТВ-պլյուս» հեռուստալիքի բազայի վրա ու հեռարձակումներն սկսելու է նոյեմբերի 1-ից:

Տեսանյութեր

Լրահոս