Բաժիններ՝

Գերմանացի բժիշկները հաջողությամբ առանձնացրել են վրացի սիամական երկվորյակ քույրերին

Քյոլնի մանկական կլինիկայում գերմանացի վիրաբույժները հաջողությամբ վիրահատել են ու առանձնացրել Վրաստանից սիամական երկվորյակներին, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով վրացական ԶԼՄ-ներին:

Նրանց տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի սկզբին անցկացված վիրահատության ողջ գումարը՝ 81 հազար եվրո, հավաքվել էր նվիրատվությունների շնորհիվ:

Հաղորդվում է, որ ներկայում քույրեր Թամարի ու Թեբրոլի կյանքին վտանգ չի սպառնում, երեխաներն իրենց լավ են զգում:

216070
ԶԼՄ-ները, հղում կատարելով գերմանացի բժիշկներին, նշում են, որ վիրահատությունը տևել է 5 ժամ: Հիվանդանոցի գլխավոր բժիշկը՝ Թոմաս Բեմերսը, հայտարարել է, որ աղջիկները բացարձակ առողջ կլինեն ու կկարողանան նորմալ կյանք վարել:

Ընդ որում՝ նա նաև ասել է, որ նպատակին հասնելը հեշտ խնդիր չի եղել, սիամական երկվորյակները ներարգանդային զարգացման շրջանում որովայնի ու կրծքի շրջանում իրար կպած են եղել, ունեցել են ընդհանուր լյարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930