Բաժիններ՝

Դոնբասում կոնֆլիկտն սկսելուց ի վեր 8 հազար մարդ է զոհվել. ՄԱԿ

8 հազար մարդ է զոհվել Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտն սկսվելուց ի վեր, հայտնել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Քրիստոֆ Հայնսը նախօրեին կայացած ճեպազրույցում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«8 հազար մարդ է զոհվել՝ համաձայն մոնիթորիգային առաքելության, նրանց մեծամասնությունը քաղաքացիական անձինք են:

1210718906

Այդ զոհերի մեծ մասը հրանոթային կրակոցներին են զոհ գնացել, ընդ որում, երկու կողմից էլ կան մեղադրանքներ, որ գնդակոծվում են այն շրջանները, որտեղ կան բազմաթիվ քաղաքացիական անձինք: Առկա է անհանգստություն, որ բազմաթիվ զինվորականներ տեղակայում են իրենց սարքավորումները, հրետանին այն վայրերում, որտեղ մարդիկ են ապրում, դա էլ հանգեցնում է մեծաթիվ մահերի»,- ասել է Հայնսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս