Բաժիններ՝

Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ` մոտեցնելու ԼՂ խնդրի հանգուցալուծումը. ՌԴ ԱԳՆ

APA գործակալության հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ կայացած ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի գործընկերն է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ու այլ ոլորտներում:

«Երկու երկրների միջև բարձր մակարդակով ընթանում է քաղաքական երկխոսություն: Բացի այդ՝ կապերը զարգանում են քաղաքական, տնտեսական, մարդասիրական ու այլ որոտներում»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով Вестника Кавказа-ի թղթակցի հարցին:

Նա հույս է հայտնել, որ հարաբերությունների այդ մակարդակը կպահպանվի ու կշարունակի զարգանալ:
Նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցին:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի դրությանը, ապա ինչպես գիտեք, Ռուսաստանը ակտիվ կերպով ներգրավված է կարգավորման գործընթացում: Մենք բանակցային խաղաղ գործընթացի, կասեի, որ շատ պատասխանատու մասնակիցներ ենք: Այդ պատճառով մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ՝ որքան հնարավոր է արագ մոտեցնելու Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930