![](/banners/BeFunky-design.jpg)
Վահան Մարտիրոսյանն ասել է, թե ինքնակամ է հատել սահմանը
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/Vahan-Martirosyan5.jpg)
Ինչպես հայտնում է Trend-ը, Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը այսօր Բաքվում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե ինքնակամ է հատել Ադրբեջանի սահմանը ու «շնորհակալ է այդ երկրի կառավարությանը իրեն քաղաքական ապաստան տրամադրելու համար»:
Նրա խոսքով՝ Մերձավոր արևելքում ծավալվող ռազմական գործողությունների հետևանքով Հայաստան է եկել 15-20 հազար փախստական, հիմնականում՝ ծագումով հայեր:
«Ադրբեջանում ինձ համար ստեղծված են լավագույն պայմանները: Ես մնում եմ լավագույն հյուրանոցում ու երեկ միայնակ շրջել եմ քաղաքում»,- ասել է նա: