Բաժիններ՝

Թուրքիայի ծովափին 4-ամյա սիրիացի աղջկա դի է հայտնաբերվել

Թուրքիայի առափնյա ոստիկանությունը հայտնաբերել է 4 տարեկան սիրիացի աղջկա մարմին, ով կարող էր լինել սեպտեմբերի 15-ին փախստականների տեղափոխող նավի ուղևորներից մեկը: Հիշեցնենք, որ նավը խորտակվել էր, հայտնում է Anadolu գործակալությունը:

Գործակալության տվյալով՝ երեխայի մարմինը հայտնաբերվել է Իզմիր նահանգի լողափին՝ հանրապետության արևմուտքում:

Հիշեցնենք, որ անցած երեքշաբթի Միջերկրական ծովում խեղդվեց 22 անօրինական ներգաղթյալ, ովքեր ուղևորվում էին Հունաստան: Զոհերի թվում կար 4 երեխա: Թուրքիայի առափնյա ոստիկանությունը ջրից դուրս էր բերել 211 մարդու:

Փայտե, 20 մետրանոց նավում գտնվել է մոտ 250 փախստական:

ՄԱԿ-ի տվյալով՝ տարեսկզբից Միջերկրական ծովում զոհվել կամ անհետ կորել է մոտ 2500 փախստական՝ փորձելով հասնել Եվրոպա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930