Դրանից առաջ Սիրիայի արտգործնախարարը տվել էր Դամասկոսի համաձայնությունը՝ կապված քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու մասին Ռուսաստանի առաջարկի հետ:
Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարի՝ կոորդինացման գծով տեղակալ, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն երեկ հայտարարել է, որ իրենց ողջ ենթակառուցվածքն անհրաժեշտ է տարածաշրջանի երկրների օդաչուների ուսուցման համար:
Առաջնային հարցն այն է՝ պատկերացնու՞մ է, արդյոք, Հայաստանն իրեն իբրեւ եվրոպական երկիր, համարու՞մ է, արդյոք, իրեն եվրոպական քաղաքակրթության կրող։ Պատասխանը, ցավոք բացասական է։ Եթե Հայաստանն ինքնուրույն որոշում չի կարողանում կայացնել անգամ Եվրոպայի հետ իր տնտեսական հեռանկարի մասին, ապա քաղաքական կամ արժեքային ներդաշնակման մասին խոսելն իսկ ծիծաղելի է։
Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից պահանջել է այս քառօրյայում քննարկել և վավերացնել 1983թ. նոյեմբերի 24-ին Ստրասբուրգում ստորագրված «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիան:
Մենք աշխատում ենք Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ
Ժողովրդական լեզվով ասած՝ որևէ փոքր երկրի ղեկավարի մտքով անգամ չպետք է անցնի, թե իր «պուճուր հալով», երկու լարի վրա խաղալով՝ կարող է աշխարհի մեծերին «ֆռռացնել»: Այդ լարերից մեկը, իսկ երբեմն՝ երկուսն էլ, ի վերջո, անխուսափելիորեն կփաթաթվեն նրա վզին:
Եթե նախկինում ռեժիմը հայտնի էր լրագրողների նկատմամբ հետապնդումներով, ճնշումներով ու բռնություններով, ապա հիմա փորձում է իր կողմը քաշել նրանց:
Վերջին մի քանի ամիսներին շրջանառվում էին գլխավոր դատախազի մի շարք հավակնորդների անուններ:
Մինչ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն իրենց չխնայելով փորձում են համոզել, որ Մաքսային միությանն անդամակցությունը չի սպառնում Հայաստանի ինքիշխանությանը, երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը Հայաստանը համեմատել է Կալինինգրադի հետ` ուղղակիորեն հայտարարելով, որ Ռուսաստանի համար ինքնիշխան պետությունը և սեփական մարզը նույն նշանակությունն ունեն:
«Ամեն ինչ էլ հնարավոր է՝ յուրաքանչյուր մարդ, ՀՀ քաղաքացի այնպես չէ, որ ձախողվում են կամ հրաժարվում են, ուրեմն հայոց երկնակամարի տակ որևէ տեղ չունեն: Իսկ ինչ վերաբերվում է մարզպետ գալուն, նման հարց չի էլ կարող քննարկվել, քանի որ մարզպետի տեղ էլ չունենք, որ մարզպետ գա»:
Սիրիայում իրավիճակը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով, Մեծ Բրիտանիան կշարունակի աշխատանքները` կողմերին երկխոսության ներգրավվելու ուղղությամբ:
Այսօր ԱԺ-ում՝ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության, ինչպես նաեւ ՌԴ նախագահի խորհրդականի օրերս արած հայտարարությանը, որով Հայաստանը համեմատել էր Կալինինգրադի հետ։
Երբ էդ Գլազյևն ինձ նմանի հետ շփվի, նա կհամոզվի, որ ինքն ընդհանրապես ապուշ է, ոչ միայն ապուշ է, եթե ինձ նման մարդու հետ շփվի, իմ կողքը զգաստ կկանգնի:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստում հայտարարել է, որ խորհրդարան պետք է հրավիրել նախագահ Սերժ Սարգսյանին և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, որպեսզի վերջիններս հանդես գան համապատասխան զեկույցներով, քանի որ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին մոսկովյան հանդիպումից հետո Հայաստանը կանգնել է աշխարհաքաղաքական ճգնաժամի առջև:
Պատասխանելով Արցախ այցելության համար Ադրբեջանի «սեւ ցուցակում» հայտնվելու հավանականության մասին հարցին` Կոլլետ Բերնտ Յոհան Հոլգերը հայտնել է, որ տեղյակ չէ այդ ցուցակի մասին, և դա իրեն ամենևին էլ չի անհանգստացնում։
Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում հայտարարվեց, որ Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը, իսկ հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Այս քայլը, կարելի է ասել, շոկ առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս: Մ
Նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է սեպտեմբերի 16-ին և ավարտվելու է քվեարկությունից 24 ժամ առաջ՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 08.00-ին:
Սուրբ Կիրակոս եկեղեցին Մերձավոր Արևելքի ամենամեծ եկեղեցին է (տարածքը կազմում է 3000 քառակուսի մետր):
Հանդիպման ժամանակ Ուորլիքն Ալիևին է հանձնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակը:
Նախարարը կպատասխանի Մաքսային միությանը միանալու հիմնավորումների վերաբերյալ պատգամավորների հարցերին:
Շուվալովի կարծիքով՝ դա կլինի բարդ աշխատանք, ինչը կպահանջի որոշակի ժամանակ:
«Դա վիրավորական է, և ամեն մի դուրսպրծուկ չպետք է ինչ-որ բան ասի հայերի հասցեին: Հիշեք, Հայաստանի անկախությանը վնասող ոչինչ չի թույլատրվի: Կալինինգրադը թող իրենց գլխին կպչի», – ասել է նա:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքի Բաքու ժամանելու հետ:
Մենք անկասկած աջակցում ենք մեր հայ գործընկերների այդ որոշմանը:
Ժամանակին՝ կարծես 96-ին, երբ փաստաթուղթ էր ստորագրվում, վավերացվում այն մասին, որ ռուսական սահմանապահ զորքերը պահպանեն նաև ՀՀ սահմանը, միայն ՀՀԿ պատգամավորները դեմ քվեարկեցին: Այն ժամանակ բոլորը մտածում էին, որ դա կարելի է: Այն ժամանակ կարելի էր ռուսի ոտքը մեր երկում լիներ, հիմա ամեն մեկը, ով չգիտես որ աստառից է սնվում եվրոպաներում կամ ժառանգներին երևի եվրոական կրթություն է տվել, փայլուն ապագա է սպասում Եվրոպայից:
Այս մասին իր իրանցի գործընկեր Հուսեին Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
Հարյուր տարի ա` ռուսի հետ ենք ապրել, բա էս Արցախյան պատերազմը ռուսը չօգներ, ինչո՞վ էինք հաղթելու: Ռուսից առանձնանալու ուրիշ ճամփա մենք ունե՞նք: Միանշանակ` ոչ: Ես շատ գերազանց եմ գնահատում այս կարգավիճակը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Ինձ ոչ ոք չի կարող համոզել, որ ինտեգրացիան ենթադրում է լծակների ավելացում, ո´չ, լծակները հանձնում ես որևէ վերպետական կառույցի` մասամբ կամ ամբողջովին…Նույնիսկ եթե այդ պայմաններում ընդունում ենք Ռուսաստանի թելադրած կանոնները և մտնում ենք ինչ-որ վերպետական կառույցի մեջ, մենք իսկապես զրկվում ենք բազմաթիվ լծակներից: Գուցե Սերժ Սարգսյանի համար սա կարևոր չէ…
Ընդդիմությունը նրա համար է, որ քննադատի: Մենք ստացել ենք ձայն, որ իրականցնենք մեր քաղաքականությունը: Երբ Հայաստանում իշխանություն կլինի մի քաղաքական ուժ, որը կասի որ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, գնում ենք ՆԱՏՕ, այդ ժամանակ ինքը կորոշի: