Բաժիններ՝

Վաղը պատարագ կմատուցվի Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 10-ին պատարագ է անցկացվելու Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում: Պատարագին մասնակցելու են մեծ թվով մարդիկ, այդ թվում նաև Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 8-ին (սեպտեմբերի երկրորդ կիրակի) անցկացված պատարագի մասնակիցները, որոնք Վանից կուղևորվեն Դիարբեքիր:

Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի մենեջեր Գաֆուր Թուրքայը հայտարարել է, որ Դիարբեքիրում առաջին անգամ կանցկացվի նման պատարագ: Թուրքայի խոսքերով՝ իրենք ակնկալում են, որ պատարագին կմասնակցի աշխարհի տարբեր երկրներից Դիարբեքիր ժամանած մեծ թվով հայեր:

Պատարագին մասնակցելու հրավեր են ստացել Դիաբերքիրի քաղաքապետն ու մեծ թվով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Թուրքական Milliyet թերթին իր հայտարարել է, որ Դիարբեքիրի եկեղեցու տարածքում բացվելու է Քաղաքային թանգարան, որում տեղ են գտնելու հայերին զբաղեցնող ստեղծագործությունները:

Նշվում է, որ Սուրբ Կիրակոս եկեղեցին Մերձավոր Արևելքի ամենամեծ եկեղեցին է (տարածքը կազմում է 3000 քառակուսի մետր):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս