Դանիայի նախկին ՊՆ. «Ցանկություն ենք ունեցել ինքներս գալ ու տեսնել, թե ինչ է կատարվում այստեղ»

«Ես որպես մի մարդ, ով այնպիսի փոքրիկ երկրից է, ինչպիսին Դանիան է, շատ հետաքրքրված եմ աշխարհի տարբեր ծայրերում ինքնորոշման իրավունքի համար պայքարող շարժումներով։ Ղարաբաղն իհարկե բացառություն չէ։ Դրա համար մենք մեր համակրանքն ենք այս կերպ արտահայտում Ղարաբաղի նկատմամբ և ցանկություն ենք ունեցել ինքներս գալ ու տեսնել, թե ինչ է կատարվում այստեղ»,- այս մասին, ըստ karabakh-open.info-ի՝ այսօր ԼՂՀ ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպումից հետո նշել է Դանիայի նախկին պաշտպանության նախարար, նախկին պատգամավոր Կոլլետ Բերնտ Յոհան Հոլգերը։

Անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին եւ զարգացումներին նա ընդգծել է, որ Եվրամիությունը պետք է ավելի շատ ընդգրկվի այդ գործընթացների մեջ եւ «գա ու օգնի Ղարաբաղին»։

Պատասխանելով Արցախ այցելության համար Ադրբեջանի «սեւ ցուցակում» հայտնվելու հավանականության մասին հարցին` Կոլլետ Բերնտ Յոհան Հոլգերը հայտնել է, որ տեղյակ չէ այդ ցուցակի մասին, և դա իրեն ամենևին էլ չի անհանգստացնում։

Տեսանյութեր

Լրահոս