Բաժիններ՝

Ադրբեջանում ավարտվել է նախագահի թեկնածուների համար ընտրական փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ավարտվել է ընտրական փաստաթղթերի ներկայացման ժամկետը՝ նախագահի թեկնածու գրանցվելու համար: Ժամկետն ավարտվել է քվեարկությունից 30 օր առաջ՝ այսօր, ժամը 18.00-ին:

Փաստաթղթերի ընդունումը մեկնարկել էր 2013 թվականի օգոստոսի 20-ին: Նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է սեպտեմբերի 16-ին և ավարտվելու է քվեարկությունից 24 ժամ առաջ՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 08.00-ին:

Ընդհանուր առմամբ, հաստատվել է 21 թեկնածություն, որոնցից անհրաժեշտ ստորագրությունների քանակը ներկայացրել են հետևյալ թեկնածուները՝ Իլհամ Ալիև, Իգբալ Աղազադե, Զահիդ Օրուջ, Ջամիլ Հասանլի, Ահմեդ Օրուջ, Սարդար Մամեդով, Ֆուադ Ալիև, Ալի Ալիև, Արազ Ալիզադե, Գուդրատ Հասանգուլիև, Հաֆիզ Գաջիև, Իլյաս Իսմայիլով, Իլգար Մամեդով:

Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 9-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս