«ՀՀ ղեկավարությունն ու հասարակական-քաղաքական ակտիվը անկարող են այս երկիրը կառավարել առանց ռուսական խնամակալության». Արմեն Խարազյան․

Վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Բրյուսելից հնչող տեսակետներին, թե Մաքսային միությանը անդամակցելը եւ ԵՄ Ասոցացման պայմանագիրը իր՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրով՝ համատեղելի չեն, եւ հարցին՝ այնուամենայնիվ հնարավո՞ր է, որ մինչեւ նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովը ինչ-որ լուծում գտնվի Հայաստանի դեպքում, նկատեց․ «Կարծիք կա, որ Հայաստանին հնարավորություն կարող է տրվել ստորագրել խորհրդանշական մի փաստաթուղթ, որը տնտեսական բաղադրիչ չի ունենա։ Փոխարենը կլինեն հռչակագրային-քաղաքական բնույթի ձեւակերպումներ։ Թույլ կտան Հայաստանին ստորագրել որեւէ փաստաթուղթ, թե ոչ՝ երկրորդական է։ Առաջնային հարցն այն է՝ պատկերացնու՞մ է, արդյոք, Հայաստանն իրեն իբրեւ եվրոպական երկիր, համարու՞մ է, արդյոք, իրեն եվրոպական քաղաքակրթության կրող։ Պատասխանը, ցավոք բացասական է։ Եթե Հայաստանն ինքնուրույն որոշում չի կարողանում կայացնել անգամ Եվրոպայի հետ իր տնտեսական հեռանկարի մասին, ապա քաղաքական կամ արժեքային ներդաշնակման մասին խոսելն իսկ ծիծաղելի է։ Հայաստանի ղեկավարությունն ու հասարակական-քաղաքական ակտիվը գրեթե միահամուռ կերպով մերժում են եվրոպական հեռանկարը, որովհետեւ անընդունակ են եւ անկարող այս երկիրը կառավարել առանց ռուսական խնամակալության, եւ չեն էլ ցանկանում իրենց տեղը զիջել նրանց, ովքեր կարող են։ Ահա սա է Հայաստանը դեպի Մաքսային միություն տանելու միակ իրական դրդապատճառը»։

Արմեն Խարազյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ` տպագիր «Առավոտ»-ում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս