Նիկոլ Փաշինյան. Սերժ Սարգսյանին և Էդվարդ Նալբանդյանին պետք է հրավիրել ԱԺ (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստում հայտարարել է, որ խորհրդարան պետք է հրավիրել նախագահ Սերժ Սարգսյանին և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, որպեսզի վերջիններս հանդես գան համապատասխան զեկույցներով, քանի որ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին մոսկովյան հանդիպումից հետո Հայաստանը կանգնել է աշխարհաքաղաքական ճգնաժամի առջև: «Սարգսյանի ափալ-թափալ այցերը հրատապ հարցեր են առաջացնում, ԱԺ-ն ոչ միայն մեկուսացած է պրոցեսից, այլև որևէ տեղեկատվություն չունի»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս