Ռուսաստանի ու Իրանի նախագահների հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոուհանին կհանդիպեն մոտ ժամանակներս: Այս մասին իր իրանցի գործընկեր Հուսեին Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը.

«Մոտ ժամանակներս առաջիկայում տեղի կունենա բարձր մակարդակի հանդիպում՝ Իրանի նոր նախագահի հետ: Բացի այդ, այժմ դուք ունեք նոր ղեկավարություն ԱԳՆ-ում»:

Նշվում է, որ սեպտեմբերի 13-ին Բիշքեկում տեղի է ունենալու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստ: Ավելի վաղ նշվել էր, թե Պուտինի ու Ռոուհանիի հանդիպումը տեղի է ունենալու հենց Բիշքեկում:

Տեսանյութեր

Լրահոս