Ի՞նչ ա, պետք ա՞ նախագահն ամեն միտինգավորի աչոտ տա՞ր

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) չի հասկանում, թե ինչու են մարդիկ բողոքում Մաքսային միությանն անդամակցելու` Սերժ Սարգսյանի որոշման դեմ: «Հարյուր տարի ա` ռուսի հետ ապրել ենք, ինչի՞ են բողոքում Մաքսային միության դեմ,- Yerkir.am-ի հետ զրույցում իր զարմանքն ու զայրույթը չի թաքցրել ՀՀԿ-ական պատգամավորը, հետո ինքն իր հարցին պատասխանել է,- Ի՞նչ ա` ուզում էին էթայինք, ճակատներիս թուրք կամ թուրքի լամուկ գրեինք, մտնեինք թուրքի տակը: Հարյուր տարի ա` ռուսի հետ ենք ապրել, բա էս Արցախյան պատերազմը ռուսը չօգներ, ինչո՞վ էինք հաղթելու: Ռուսից առանձնանալու ուրիշ ճամփա մենք ունե՞նք: Միանշանակ` ոչ: Ես շատ գերազանց եմ գնահատում այս կարգավիճակը»:

Դիտարկմանը, թե բողոքողները պնդում են, որ, Մաքսային միություն մտնելով, մենք հայտնվում ենք Ռուսաստանի կրունկի տակ, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ «ավելի լավ է ռուսի հետ լինենք ու մի աստիճան ցածր լինենք, քան թե թուրքի լամուկը դառնանք, այլ ճանապարհ չկա»:

ՀՀԿ-ական պատգամավորը վստահ է, որ այսօրվա բողոքողները «խելքի կգան», հետո չեն ասի` դեպի Եվրոպա գնանք: «Եվրոպան ի՞նչ ա տվել մեզ»,- հարցրեց պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30