
Ինչո՞ւ փոխհատուցում չեն ստանում Մարտի 1-ի զոհերի հարազատները

Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից պահանջել է այս քառօրյայում քննարկել և վավերացնել 1983թ. նոյեմբերի 24-ին Ստրասբուրգում ստորագրված «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիան: Այս կոնվենցիան 2003թ. սեպտեմբերի 11-ից ԱԺ օրակարգում է, սակայն չի քննարկվում և չի վավերացվում: Ըստ Զուրաբյանի, այս կոնվենցիայի վավերացումը հնարավորություն կտա 2008թ. Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում ստանալ:
Այս կոնվենցիայի չվավերացման պատճառը կարելի է համարել հենց այդ փոխհատուցումը թույլ չտալը: Եթե իշխանությունը վավերացնի այս կոնվենցիան և փոխհատուցում վճարի Մարտի 1-ի զոհերին, ապա, թեկուզ ոչ ուղղակիորեն կընդունի իր մեղքը այդ մարդկանց մահվան հարցում, քանի որ փոխհատուցում վճարում է միայն մեղավորը: Բայց իշխանությունը համարում է, որ մեղավորը հենց Մարտի 1-ի զոհերն են, այդ դեպքերի կազմակերպիչներն ու մասնակիցները, ովքեր փորձում էին բռնությամբ իշխանափոխություն իրականացնել:
Մանրամասն կարող եք կարդալ «168 ԺԱՄ»-ի այսօրվա տպագիր համարում: