Եկել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ նոր ջանքեր գործադրելու ժամանակը. Օբամա

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքի Բաքու ժամանելու հետ:

Իր նամակում Օբաման նշել է, որ ամբողջովին աջակցում է Ջեյմս Ուորլիքին. «Ոչ վաղ անցյալում նրա նշանակումը վառ ցուցիչ է նրա, որ ԱՄՆ-ը վճռականորեն ու միանշանակ հավատարիմ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը կողմերի հասնելու գործընթացն աջակցելուն:

Հուսով եմ, որ դեսպան Ուորլիքի դիվանագիտական հարուստ փորձը և առաջընթացի հասնելու Ձեր կառավարության ցանկությունը նոր ազդակ կհաղորդեն համանախագահների աշխատանքին ու խաղաղության գործընթացին:

Ես աջակցում եմ Ձեր կողմից առաջիկա ամիսներին Հայաստանի հետ ուղիղ երկխոսելու հնարավորության օգտագործումը: Եկել է նոր ջանքեր գործադրելու ժամանակը՝ բանակցությունների ժամանակ ձեռք բերվելիք փոխզիջման շրջանակներում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30