ՀՀԿ փոխնախագահը՝ Սերգեյ Գլազևին. Կալինինգրադը թող իրենց գլխին կպչի

«Հայաստան պետությունը Ռուսաստանի մարզի հետ համեմատելը վիրավորական է»,- ըստ news.am-ի՝ հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի հայտարարությունը: Գ. Սահակյանն ընդգծել է, որ Հայաստանի անկախության ի վնաս ոչինչ չի արվի:

«Դա վիրավորական է, և ամեն մի դուրսպրծուկ չպետք է ինչ-որ բան ասի հայերի հասցեին: Հիշեք, Հայաստանի անկախությանը վնասող  ոչինչ չի թույլատրվի: Կալինինգրադը թող իրենց գլխին կպչի», – ասել է նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս