Իլհամ Ալիևն ընդունել է Ջեյմս Ուորլիքին
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքին:
Հանդիպման ժամանակ կողմերը կարծիքներ են փոխանակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս իրավիճակի և բանակցությունների հեռանկարների շուրջ: Հանդիպման ժամանակ Ուորլիքն Ալիևին է հանձնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակը:



