Բելառուսը չի ցանկանում պատերազմել Ուկրաինայի հետ, քանի որ իր տարածքի դեմ հարձակումների դեպքում երկիրը կհայտնվի չափազանց խոցելի վիճակում. Լուկաշենկո

ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը Ուկրաինայի շուրջ ընթացող գործընթացներին ներկայումս շատ վտանգավոր է, կարծում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նրա կարծիքով՝ Դաշինքի մասնակցությունը կարող է հանգեցնել ոչ միայն հակամարտության սրման, այլև հրահրել համաշխարհային միջուկային հակամարտություն։

Լուկաշենկոն հայտարարել է նաև, որ Բելառուսը չի ցանկանում պատերազմել Ուկրաինայի հետ, քանի որ իր տարածքի դեմ հարձակումների դեպքում երկիրը կհայտնվի չափազանց խոցելի վիճակում։

Նրա խոսքով՝ հարվածների թիրախ կարող են դառնալ Բելառուսի հիմնական արտադրական, լոգիստիկ և կենսապահովման օբյեկտները։ Լուկաշենկոն նաև նշել է, որ ուկրաինական զինված ուժերն արդեն «նշել են Բելառուսի տարածքում գտնվող 500 թիրախ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930