Ինչ է ասել Թրամփը Իրանի հետ համաձայնագրի մասին
Էվիան-լե-Բենում G7-ի գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրն «ամբողջությամբ ստորագրված է»։
Նա հաստատել է լուրերը, որ փաստաթուղթն արդեն ստորագրված է, իսկ Հորմուզի նեղուցը, ըստ նրա, մինչև ուրբաթ «լիովին բաց կլինի»։
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է միջուկային զենք չունենալուն, և ընդգծել է, որ այդ պայմանի կատարումն ապահովվելու է «խիստ վերահսկողությամբ»։
Ըստ նրա՝ Իրանը պատժամիջոցների մեղմացում չի ստանա, քանի դեռ չի կատարել իր պարտավորությունները։
«Սա, ըստ էության, վարքագծային հարց է։ Եթե նրանք անում են այն, ինչ պետք է, դա սկսում է գործել»,- նշել է նա։
Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանը «միջուկային զենք չի ունենա»՝ հավելելով, որ «նրանք համաձայնել են դրան»։ Նա ընդգծել է, որ համաձայնագրի պահպանումն ապահովվելու է «ուժեղ վերահսկողությամբ»։
ԱՄՆ նախագահն առանձնապես շեշտել է, որ ԱՄՆ-ն, հավանաբար, ստիպված չի լինի կրկին ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ։
«Հուսանք, որ դրանք կլինեն լավ հարաբերություններ, և մենք լեզու կգտնենք միմյանց հետ։ Իսկ եթե ոչ՝ մենք կվերադառնանք այնտեղ, որտեղից սկսել ենք։ Բայց չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կլինի»,- ասել է Թրամփը։
Նա նաև հավելել է, որ համաձայնագրի տեքստը կհրապարակվի մոտ ժամանակներս, բայց փաստաթղթի մանրամասները չի հստակեցրել։

