
Ադրբեջանի դատախազությունը սպառնում է պատժել ԶԼՄ-ներին բողոքի ակցիաների մասին տեղեկություններ հրապարակելու համար

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով մի շարք կայքերի, որ վերջիններս կարող են պատասխանատվություն կրել այս տարվա հունվարին երկրի մի շարք շրջաններում ծայր առած ժողովրդական բողոքի մասին «կեղծ» տեղեկատվություն հրապարակելու համար: Մասնավորապես, «սուտ լուրեր տարածելու» համար նախազգուշացվել են ադրբեջանական Jam.az, Qaynar-media ու Pia.az կայքերը: Այս մասին հայտնում է contact.az-ը:
«Այդ ԶԼՄ-ներից պահանջվել է վերջ տալ զրպարտչական ու կեղծ տեղեկությանը: Այդ պահանջներն անտեսելու դեպքում դատախազությունը ավելի լուրջ միջոցառումներ կձեռնարկի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նախազգուշացրել էր Qaynar.info կայքին:
Վերոնշյալ ԶԼՄ-ները մեղադրվում են «սադրիչ կոչեր» անելու ու Ադրբեջանի տարբեր քաղաքներում «բողոքի ակցիաների մասին հաղորդագրություններ» տարածելու մեջ: