Իսրայելի պայքարը չի ավարտվել՝ չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրին. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի պայքարը շարունակվում է՝ չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։
Մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ գործողությունները թույլ են տվել կանխել երկրի «միջուկային ոչնչացման» սպառնալիքը, սակայն ընդգծել է, որ դիմակայությունը դեռ չի ավարտվել։
«Մեր պայքարը դեռ չի ավարտվել»,- ասել է Նեթանյահուն։
Ըստ նրա՝ Իսրայելի գլխավոր նպատակն է մնում թույլ չտալ Իրանին միջուկային զենք ունենալ։
«Մենք սահմանել ենք մեր նպատակը՝ վերացնել գոյութենական միջուկային սպառնալիքը Իսրայելի համար»,- հայտարարել է վարչապետը՝ հավելելով, որ Իսրայելը կանի անհրաժեշտ ամեն ինչ՝ խոչընդոտելու համար Իրանին միջուկային զենք ստանալ։
Մեկնաբանելով Լիբանանում տիրող իրավիճակը՝ Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական ուժերը վերահսկողության տակ են վերցրել այն շրջանները, որտեղից, ըստ նրա, բխում էր «Հըզբոլլահի» սպառնալիքը։
«Մենք ոչնչացրել ենք Ասադի ռեժիմի սպառնալիք ծառայող սպառնազինությունը և կմնանք անվտանգության գոտիներում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»,- նշել է նա։

