G7 գագաթնաժողովում չեն քննարկվի ԵՄ ներքին հարցերը

Եվրախորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Ֆրանսիայում կայանալիք G7 գագաթնաժողովում չեն քննարկվի Եվրամիության ներքին հարցերը։

«Մենք չենք քննարկի Եվրամիության ներքին հարցերը G7-ի շրջանակներում», -ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Անտոնիու Կոշտան ասել է՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք գագաթնաժողովում կբարձրացվի Կիևի ԵՄ-ին մասնակի անդամակցության հարցը։

Նա նշել է, որ ԵՄ ընդլայնման հարցը կքննարկվի համայնքի առաջիկա գագաթնաժողովում, սակայն, Ուկրաինայից բացի, ԵՄ օրակարգում է նաև Բալկանյան երկրների և Մոլդովայի հնարավոր անդամակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930