Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են սոցիալական ցանցերից օգտվելու արգելք սահմանել 16-ից ցածր տարիքի երեխաների համար: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Քիր Սթարմերը։

«Այս որոշումն ընդունելն ինձ համար հեշտ չէ, և ես չեմ ձևացնի, թե դրա համար ստիպված չեմ լինի որոշակի գին վճարել», – նրա խոսքը մեջբերել է Sky News-ը։

Վարչապետը վստահություն է հայտնել, որ բրիտանացի ծնողները կաջակցեն իր որոշմանը, քանի որ սոցիալական ցանցերը վնաս են հասցնում երիտասարդների զարգացմանը։

Նա ընդունել է, որ նման արգելքի մասին օրենքը դժվար կլինի ընդունել և դժվար կլինի իրագործել, սակայն վարչապետը խոստացել է աշխատել այդ ուղղությամբ։

Սթարմերը հույս է հայտնել, որ օրենքը կհաջողվի ընդունել մինչև տարեվերջ և կիրառել մինչև 2027 թ. գարուն։

2025 թ. վերջին Ավստրալիան դարձել է աշխարհի առաջին երկիրը, որն արգելել է խոշոր սոցիալական ցանցերը 16 տարեկանից ցածր անձանց համար։ Նորվեգիան և Իսպանիան նույնպես մտադրություն են հայտնել նման արգելք սահմանել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930