Բաժիններ՝

45 և 43 տարեկան տղամարդիկ բերման են ենթարկվել

Հունիսի 11-ին թմրանյութ պահելու, օգտագործելու, ինչպես նաև սառը զենք պահելու և կրելու դեպք են բացահայտել Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները։

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 22․50-ի սահմաններում Ռուբինյանց փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին են տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 45 և 43 տարեկան երկու տղամարդ։

45-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է բարդ փականով ծալովի դանակ, իսկ 43-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ մոխրացած հետքերով կաթուցիչ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930