 
                        Մեքսիկայում աննախադեպ ցրտերի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
 
                                    Մեքսիկայի 23 նահանգներում աննախադեպ ցրտերի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել, հայտնում է TASS-ը:
Իշխանությունները մտադիր են անհրաժեշտ օգնություն տրամադրել առավել խոցելի շրջանների բնակիչներին:
Սպասվում է, որ նման կերպ կհաջողվի օգնել ավելի քան կես միլիոն մարդու, որոնք կստանան սննդամթերք, տաք ծածկոցներ ու ներքնակներ:
Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել երկրի հյուսիսային ու կենտրոնական նահանգներում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        