Բաժիններ՝

Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է, կա մեկ կալանավորված. News.am

Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված

Տարեսկզբին Նուբարաշենի N զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի ենթարկված 24-ամյա պայմանագրային զինծառայող Ավետիք Մ․-ն, որը դեպքից հետո երկար ժամակ գտնվում էր վերակենդանանցման բաժանմունքում, դուրս է գրվել բուժհաստատությունից և տեղափոխվել տուն։

NEWS.am-ի տեղեկություններով՝ դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է, ՊՆ-ն զորացրել է նրան։

Նշենք, որ միջադեպի վերաբերյալ ՊՆ-ն որևէ մեկնաբանություն չէր տվել՝ նշելով, որ դեպքը զորամասի տարածքում չի եղել։

Քննչական կոմիտեից այսօր NEWS.am-ին հայտնեցին, որ նշված դեպքով կա կալանավորված անձ։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 1-ի նկատմամբ՝ 325-րդ հոդվածի 1-ին մասով, մյուսի նկատմամբ՝ 322-րդ հոդվածի 1-ին մասով: Մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, մյուսի նկատմամբ՝ կալանքը»,- հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի էր ենթարկվել 24-ամյա պայմանագրային զինծառայող Ավետիք Մ․-ն։

Դեպքի փաստով ռազմական ոստիկանությունում փաստաթղթեր էին կազմել ևփոխանցվել Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Կայազորի քննչական բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930