 
                        Ադրբեջանում ընդդիմադիրներ են կալանավորվել
 
                                    Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում ընդդիմադիր ակտիվիստներ են կալանավորվել, հայտնում է ադրբոջանական «Ազադլիգ» թերթը:
Տեղեկությունների համաձայն՝ Յուխարի գյուղի բնակիչներ Տալա Սաբուխի Նուսալովն ու Վագիֆ Կախովը ձերբակալվել են հասարակական կարգը խախտելու համար:
Ակտիվիստները կալանավորվել են 25 օրով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        