ԱԱ-2026. Մեսին կլինի Արգենտինայի մեկնարկային կազմում
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին վերականգնվել է վնասվածքից հետո եւ կլինի Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում, հաղորդում է ElDesmarque-ը։
Հունիսի 17-ին Կանզաս Սիթիում Արգենտինայի հավաքականը կմրցի Ալժիրի հավաքականի հետ։
Մեսին արդեն 10 օր մարզվում է ընդհանուր խմբում եւ գերազանց մարզավիճակում է։

