Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների ոչնչացման մասին
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների ոչնչացման մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով ոչնչացվել են ՀԱՄԱՍ շարժման երկու հրամանատարներ։
Զինվորականների տվյալներով՝ խոսքը Սալեհ Ռամադան Մուհամմեդ Խալիֆայի մասին է, որը սպանվել է Գազայի կենտրոնական հատվածում, և Մուհամմեդ Մուսա Դիաբ ալ-Բիլայի՝ անկլավի հյուսիսային հատվածում։
ՑԱԽԱԼ-ում պնդում են, որ հարվածներ հասցնելիս օգտագործվել են «բարձր ճշգրտության զինամթերք և օդային դիտարկում»՝ քաղաքացիական բնակչության շրջանում վնասը նվազագույնի հասցնելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գազա քաղաքի հյուսիսային հատվածում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել, որոնցից մեկը երեխա է։

