Սերբիան Ադրբեջանին նոր Nora B-52NG ինքնագնաց հաուբիցներ է մատակարարում
Սերբիան Ադրբեջան է ուղարկում Nora B-52NG ինքնագնաց հաուբիցների նոր խմբաքանակ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նախկինում համանման հրետանային համակարգեր արդեն մատակարարվել էին Ադրբեջանին և ցուցադրվել Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ։ Հաղորդվել էր նաև Ադրբեջանի կողմից սերբական արտադրության 155 մմ-անոց Nora B-52NG ինքնագնաց հաուբիցների գնման մասին։
Բացի դրանից, վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով Սերբիայում էր, որտեղ նրան ընդունել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև պաշտպանական արդյունաբերության և ռազմական փոխգործակցության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։

