Բաժիններ՝

Մի անհանգստացեք, Ֆրանսիայի նախագահ դառնալու հավակնություն չունեմ․ Մբապե

Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունի, թեեւ Ֆրանսիայում նա բազմիցս դիրքորոշում է հայտնել սուր սոցիալական հարցերի վերաբերյալ։

«Մի անհանգստացեք, Ֆրանսիայի նախագահ դառնալու հավակնություն չունեմ։ Ինձ շատերն են այդ մասին հարցնում, բայց ֆուտբոլային կարիերայից հետո քաղաքական կարիերա անելու մտադրություն չունեմ։

Առանց այդ էլ ինձ ատում են։ Մտադիր եմ շատ ավելի աննկատ լինել»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է L’Équipe-ը։

Աշխարհի առաջնության խմբային փուլում Ֆրանսիայի մրցակիցները կլինեն Նորվեգիան, Սենեգալն ու Իրաքը։ Առաջին տուրում Դիդիե Դեշամի գլխավորած թիմը հունիսի 16-ին կմրցի Սենեգալի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930