Բաժիններ՝

PKK-ի դեմ մարտերում թուրք զինծառայողներ են սպանվել

Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է Թուրքիայի հարավարևելյան Շիրնակ նահանգում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) կողմից 2 թուրք զինծառայողի սպանության մասին, տեղեկացնում է RIA Novosti-ն:

Զինվորներից մեկը վիրավորվել է քրդաբնակ Ջիզրե քաղաքում քուրդ զինյալների հարձակման հետևանքով ու ավելի ուշ մահացել հոսպիտալում, մյուս զինծառայողը մահացել է Դիարբեքիրի հոսպիտալում՝ Սուր շրջանում ընթացող մարտերում ծանր վնասվածքներ ստանալուց հետո, նշված է Թուրքիայի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները դեկտեմբերին պարետային ժամ են սահմանել երկրի հարավարևելյան շրջաններում, որոնք հիմնականում քրդաբնակ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031