Առաջիկա օրերին կդիմենք դատարան, որպեսզի Փաշինյանը ներողություն խնդրի. Օսիպյանի փաստաբան. «Փաստինֆո»
Առաջիկա օրերին կդիմենք դատարան, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի Արտուր Օսիպյանից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արթուր Օսիպյանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։
«Նախատեսում ենք քննարկել այդ հարցը։ Առաջիկա 1-2 օրը պատրաստելու ենք հայցադիմումը, որպեսզի մուտք անենք դատարան»,- նշեց փաստաբանը։
Դավիթ Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ Արթուր Օսիպյանը չի շարունակում հացադուլը։
Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը ձերբակալվել էր 2026 թվականի մայիսի 18-ին՝ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո, երբ քարոզարշավի ընթացքում մոտեցել էր վարչապետին և քննադատել նրան։
Միջադեպի ժամանակ կողմերի միջև տեղի է ունեցել բանավոր վիճաբանություն, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կոշտ բառապաշարով է արձագանքել Օսիպյանի հայտարարություններին։
2026 թվականի հունիսի 10-ին որոշում է կայացվել Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին: Կալանավայրում գտնվելու ընթացքում Օսիպյանը հացադուլի մեջ էր։

