
Չինաստանում տղամարդը մահապատժի է ենթարկվել 22 նորածնի վաճառելու համար

Չինաստանում մահապատժի են ենթարկել ավելի քան 20 նորածին վաճառելու մեջ մեղադրվող տղամարդուն, հայտնում է Lenta.ru-ն:
Տան Յուանչժին իր համախոհների հետ կազմակերպել է նորածիններին առևանգելու ու վաճառելու բիզնես: Նորածիններին հանցագործներն առևանգել են Յունան նահանգում ու վաճառել կենտրոնական Չինաստանի Հենան նահանգում:
5 տարում հանցագործների զոհ է դարձել 22 երեխա: Հանցավոր խմբի ղեկավարը դատապարտվել է առավելագույն պատժի, նրա ողջ կարողությունն առգրավվել է, տղամարդու համախոհները դատապարտվել են ազատազրկման:
Նշենք, որ երեխաների առևտուրը Չինաստանում եկամտաբեր բիզնես է համարվում: Որպես օրենք՝ իրենց երեխաներին վաճառում են աղքատ չինացիները՝ հուսալով բարելավել իրենց ֆինանսական վիճակը: Երեխաների գնորդները հարուստ չինացիներ են, որոնք չունեն երեխաներ: Ավանդույթի համաձայն՝ հատկապես թանկ են գնահատվում տղաները: Նրանց գինը կարող է հասնել մինչև 6 հազար դոլարի: