Դա մեծ ոգևորությամբ է ընդունվել թուրքական մամուլի կողմից, որի բնորոշմամբ՝ ՄԻԵԴ-ը կայացրել է աննախադեպ որոշում, ինչը հետագայում նախադեպ կհանդիսանա նմանատիպ իրավիճակների համար:
Էդվարդ Սնոուդենը Բրազիլիայի իշխանություններին խոստացել է օգնել ամերիկյան հատուկ ծառայությունների իրականացրած լրտեսական գործունեության հետաքննման հարցում:
Կլիչկոն հիշեցրել է, որ «կլոր սեղանի» ժամանակ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ չի վախենում վաղաժամ ընտրություններից:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ժողովրդագրական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Էլլա Լիբանովան:
Արտաքին քաղաքական զարգացումները Հայաստանում, և, ինչպես ընդունված է ասել, Հայաստանի շուրջ բավական ակտիվ փուլ են մտել: Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց համատեղ հայտարարություն: Դրանից օրեր անց՝ Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի շրջանակներում ստորագրվեցին տասնյակից ավելի փաստաթղթեր:
Այս մասին Twitter-ում գրել է Эхо Москвы ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:
Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությունը բնորոշում է այդ պետության իրական դեմքը, ցանկություններն ու նպատակները: Մինչ համանախագահ երկրների ղեկավարներն այցելում են տարածաշրջան, ադրբեջանցիները, հավատարիմ մնալով ստի եւ կեղծիքի քաղաքականությանը, ատելություն եւ թշնամանք են սերմանում հայերի նկատմամբ, որի հետեւանքն է նաեւ նրանց դիպուկահարի կողմից օրերս հայ զինվորին սպանելը:
Ժնևյան պայմանավորվածությունից հետո սա կողմերի միջև կայացած առաջին հեռախոսազրույցն է:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է երկրում գտնվող Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգին:
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաին:
Միջադեպի հետևանքով զոհվել են ուղղաթիռի երկու օդաչուները:
Բանակի ֆինանսավորումը մեծացվելու է 2.6 տոկոսով և իրականացվելու է Ճապոնիայի կառավարության ընդունած ազգային անվտանգության նոր ռազմավարության շրջանակներում
Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի թեկնածության օգտին քվեարկել է բունդեսթագի անդամների մեծ մասը:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության ղեկավար Յավեր Ջամալովը:
Ձևականորեն դրա պատճառը եղել է այն, որ անհնար է եղել Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի գլխավորած պատվիրակության ժամանումը Բաքու:
Մոտ 30 ընդդիմադիր պատգամավորներ շրջափակել էին ամբիոնն ու պրեզիդիումը:
Գրինվալդը քննարկում է նաև Սնոուդենի մասին ֆիլմ նկարահանելու հնարավորությունը:
Վրաստանն այս տարի Ռուսաստան է արտահանել 21.8 միլիոն շիշ գինի:
Թուրք պատգամավորները Դավութօղլուից պահանջել են պատմել Երևան կատարած նրա այցի նպատակների և հայերի հետ «ձեռք բերված» գաղտնի պայմանավորվածությունների մասին:
Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի խորհրդարանի՝ հետախուզական հարցերով հանձնաժողովի անդամ Չո Վոն Չինը:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը երեք ամիս ուսումնասիրել է արքայադուստր Դիանայի մահվանը հանգեցրած ճանապարհա-տրանսպորտային պատահարի (ՃՏՊ) մասին նոր տվյալները:
Ալիևի խոսքերով՝ Շահ-Դենիզ 2-ը, TANAP-ը և TAP-ն աշխարհի էներգետիկ խոշոր նաախագծերից են:
Այսօր Մոսկվայում տեղի է ունենալու ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի նիստը:
Շուքյուրն ընդգծել է, որ դրանցում սովորել են հազարավոր երիտասարդներ, և որ ինքը դեմ է դրանց փակմանը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սրանից առաջ հայտարարել էր, որ Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունն ԱՄՆ-ին զրկում է եվրոպական հակահրթիռային պաշտպանություն կառուցելու հիմնական փաստարկից:
Երկուշաբթին Իրաքում դարձել է վերջին գրեթե երկու ամսվա ընթացքում ամենաարյունալի օրը:
Այս մասին հայտարարել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչակազմի մամլո քարտուղար Սևին Դիյազին:
Պաշտոնաթող դիվանագետներց մեկը նկատել է, որ Կուրցը կարող է ղեկավարել ԱԳՆ-ն, «բայց արդյոք կարող է բանակցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվի կամ Գերմանիայի ԱԳ նախարար Շտայնմայերի հետ: Դա դժվար է պատկերացանել»:
Կլիչկոն համոզմունք է հայտնել, որ ընդդիմությունը պետք է միասնական թեկնածու առաջադրի: «Միայն ուժերը համախմբելով մենք հնարավորություն կունենանք դիմակայել գործող իշխանություններին»,-հայտարարել է նա:
Վաճառքն արդեն ըստ էության կայացած է, և՝ առանց քաղաքական ուժերի հետ քննարկելու, կայացած է կառավարության անդամների՝ իրար հակասող հայտարարություններով: