
Յանուկովիչը հրաժարվել է Պուտինի հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիս տալուց

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն իր այսօրվա մոսկովյան, աշխատանքային արդյունքներով չի տալու մամուլի ասուլիս: Այս մասին Twitter-ում գրել է Эхо Москвы ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Յանուկովիչի ներկայացուցիչները Կրեմլին խնդրել են ռուս-ուկրաինական փաստաթղթերի այսօրվա ստորագրման արդյունքներով չտալ նախագահների մամլո ասուլիս: Ինչպես հայտնի է, Յանուկովիչն այսօր հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ակնկալվում է, որ ռուս-ուկրաինական միջպետական հարաբերությունների վեցերորդ նիստում, որը նախագահելու են երկու երկրների նախագահները, քննարկվելու է Ուկրաինային վարկ հատկացնելու հարցը, որի չափը աղբյուրների տվյալներով հասնում է 15 միլիարդ դոլարի: Բացի այդ, որոշվելու է Ուկրաինայի համար ռուսական գազի հարցը:
Ուկրաինական ընդդիմությունը քանիցս հայտարարել է, որ Յանուկովիչը հենց դեկտեմբերի 17-ին է պատրաստվում ստորագրել Մաքսային միության մեջ Ուկրաինայի մտնելու մասին համաձայնագիրը: