Բաժիններ՝

Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունը չի բացառում ԵվրոՀՀՊ-ի պլանի իրագործումը. Հեյգել

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններն ԱՄՆ-ին չեն հարկադրի փոխել ԵվրոՀՀՊ-ի կառուցման իր պլանները:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սրանից առաջ հայտարարել էր, որ Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունն ԱՄՆ-ին զրկում է եվրոպական հակահրթիռային պաշտպանություն կառուցելու հիմնական փաստարկից:

Սակայն Հեյգելը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը չի բացառում նրա անհրաժեշտությունը, որ ԱՄՆ-ն ու նրա եվրոպական դաշնակիցներն իրագործեն Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության պլանը:

Հեյգելն ընդգծել է, որ հրթիռային պաշտպանության ուղղությամբ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գործադրած ջանքերը սպառնալիք չեն հանդիսանում Ռուսաստանի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031