
Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի խնդիրը և դրա շուրջ նոյեմբերի 24-ին Իրանի ու Վեցյակի միջև Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունը:
Իրանի ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել նրան, որ Զարիֆի ու Քերիի այս հեռախոսազրույցին նախորդել է Թեհրանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների սահմանումը, ինչը հարուցել է Իրանի դժգոհությունը: Ժնևյան պայմանավորվածությունից հետո սա կողմերի միջև կայացած առաջին հեռախոսազրույցն է:
Սրանից առաջ Զարիֆը հայտարարել էր, որ Իրանը շարունակելու է իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: