Իլհամ Ալիևը ԼՂ-ի հարցը քննարկել է Ուիլյամ Հեյգի հետ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է երկրում գտնվող Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգին: Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև երկկողմ կապերի հաջող զարգացման կապակցությամբ:

Կողմերն ընդգծել են նավթագազային ոլորտում համագործակցության և Շահ Դենիզ 2 գազային նախագծի իրագործման կարևորությունը: Ալիևն ու Հեյգը քննարկել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային այլ հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031