Բաժիններ՝

Հաքան Շուքյուրը լքել է Էրդողանի կուսակցության շարքերը

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականի նախկին անդամ, իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավոր Հաքան Շուքյուրը դիմում է գրել հրաժարական տալու և ԱԶԿ-ի շարքերը լքելու մասին:

Որպես դրա պատճառ է նշվում ԱԶԿ-ի վարած քաղաքականությունը՝ ուղղված Թուրքիայում մասնավոր կրթական դասընթացների (dershane) փակմանը: Շուքյուրն ընդգծել է, որ դրանցում սովորել են հազարավոր երիտասարդներ, և որ ինքը դեմ է դրանց փակմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031