Բաժիններ՝

Ուկրաինայի նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն 2014 թվականի մարտին. Կլիչկո

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինական ընդդիմադիր «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնոր Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն 2014 թվականի մարտին:

Կլիչկոն այս հայտարարությունն արել է առավոտյան խորհրդարանի՝ վաղաժամ ավարտված նիստից հետո լրագրողների հետ ունեցած զրույցում: Կլիչկոն ընդգծել է, որ ներկայիս ճգնաժամային պայմաններում, որոնցում հայտնվել է Ուկրաինան, ժամանակ չկա առօրյա հարցերի դիտարկման համար, և որ երկրին անհրաժեշտ են վաղաժամ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:

Կլիչկոն հիշեցրել է, որ «կլոր սեղանի» ժամանակ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ չի վախենում վաղաժամ ընտրություններից: Կլիչկոն պատրաստ է նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելուն:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2015 թվականի մարտի 29-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031